«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ


                      «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը հիմնադրվել և 
2022թ.
  մայիսի 18-ին գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի
գրասենյակում:

2022թ.   ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ 7 անդամից, որի հիմնադիր տնօրենն է Արմինե Գագիկի Մարտիրոսյանը

2022թ.     նոյեմբերին մասնակցել է ՌԴ կրթության նախարարությանկողմից կազմակերպված  ԱՊՀ երկրների երիտասարդների շարունակական կրթության կազմակերպման քաղաքականպւթյան նախագծի մշակման գործընթացին

2022թ   դեկտեմբերին մասնակցել է ՌԴ կրթության նախարարության և  МИРЭА տեխնոլոգիական Համալսարանի կողմից կազմակերպված «Կիբեռանվտանգություն. Երիտասարդների կողմից համացանցում իրականացվող գործողությունների կործանարար հետևանքները» թեմայով գիտաժողովին

2023թ.      նոյեմբերին մասնակցել է Հայաստանում Հայ-ռուսոական սլավոնական համալսարանում ՌԴ կրթության նախարարության և МИРЭА տեխնոլոգիական համալսարանի կողմից կազմակերպված «Երիտասարդների հակասոցիալական վարքը համացանցի ազդեցությամբ» տարածաշրջանային գիտաժողովի կազմակերպման աշխատանքներին և տնօրենը պարգևատրվել է շնորհակալագրով 

2023թ. նոյեմբերին մասնակցել է «Ինտերնետ հասարակության կառավարում» ՀԿ-ի կողմից կազմակերպված  Ինտերնետ կառավարման 8-րդ համաժողովին

2023թ.      դեկտեմբերին մասնակցել է ՌԴ բարձրագույն կրթության նախարարության և  МИРЭА տեխնոլոգիական համալսարանի

              կողմից կազմակերպված «ԱՊՀ երկրներում երիտասարդ մասնագետների կարողունակությունների զարգացում» թեմայով համաժողովին

2022-2024թթ. իրականացրել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով կազմակերպվող վերապատրաստումներ մոտ 150 մանկավարժների համար և արձանագրել գերազանց արդունավետություն

2022թ.   հուլիսին հիմնադրամի կողմից մշակված «Իրավագիտակից մանակարժ» (մեկ կրեդիտ), «Թվային գրագիտություն մանկավարժների համար» (մեկ կրեդիտ) և «Հետազոտական աշխատանքների կազմակերպումը ուսումնադաստիարակչական գործընթացում» (երեք կրեդիտ) դասընթացները ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 22-ի 1359-Ա/2 հրամանով երաշխավորվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով իրականացվող կրեդիտ համարժեքով դասընթացներ:

2023թ.   հուլիսին հիմնադրամի կողմից մշակված «Իրավագիտակից մանակարժ» (մեկ կրեդիտ), «Թվային գրագիտություն մանկավարժների համար» (մեկ կրեդիտ) և «Հետազոտական աշխատանքների կազմակերպումը ուսումնադաստիարակչական գործընթացում» (երեք կրեդիտ) դասընթացները ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի 991-Ա/2 հրամանով երաշխավորվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով իրականացվող կրեդիտ համարժեքով դասընթացներ:

2022թ.   ցայսօր հիմնադրամը իրականացրել է շուրջ 6300 մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ, վեբինարներ և սեմինարներ հետևյալ թեմաներով. «Ռեսուրսների կառավարում» , «21-րդ դարի հմտությունների զարգացում», «ՀՀ հանրակրթության բնագավառի օրենսդրություն», «Թվային գրագիտություն մանկավարժների համար», «Հետազոտական աշխատանքների կազմակերպումը մանկավարժական գործընթացում», «Սովորողների ուսումնառութան գնահատում», «Դպրոցի զարգացման ծրագրի մշակում և հաշվետվողականություն», «Մեծահասակների կրթության կազմակերպում», «Օրվա դասի պլանավորում», «Դասի վերլուծություն, հետադարձ կապ» , «Խաչվող հասկացությունները ուսումնադաստիարակչական գործընթացում» և այլն:

2023-2024թթ.    կազմակերպում է «Թվային մարտիկ» և «Պատանի դիվանագետ» հանրակրթական լրացուցիչ կրթական ծրագրերը Երևանի Հակոբ և Լյուտովիկա Այնթապլեանների անվան թիվ 87 միջնակարգ դպրոցի 13-18 տարեկան սովորողների համար:

2022թ.    ցայսօր հանրակրթական ուսումնական հաստատությունների նախաձեռնությամբ կազմակերպում է մանկավարժների շարունակական մասնագիտական կրթյությանն ուղղված միջոցառումներ (մասնակիցների մասնագիտական կարիքի գնահատման արդյունքներով պայմանավորված): 

2024թ.         հիմնադրամը ստորագրել է համագործակցության հուշագիր Europass Teacher Academy -ի հետ համաեվրոպական համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

2025թ.     հիմնադրամը մեկնարկել է «Կրթություն և ճանապարհորդություն» նախագիծը բոլոր մասնագետների մասնագիտական կարողունակությունների միջազգային չափանիշներով զարգացմանը խթանելու նպատակով: